Ամերիկյան «Gilead Sciences» ընկերությունը «Քովիդ-19»-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի Veklury(Remdesivir) դեղամիջոցը

Businesswire-ը հաղորդում է Ամերիկյան կենսաբուժական «Gilead Sciences» ընկերության այն հայտարարության մասին, ըստ որի՝ ընկերությունը Հայաստանին  կ կորոնավիրուսային հիվանդության դեմ օգտագործվող Veklury (Remdesivir) դեղամիջոցի 3000 սրվակ կնվիրաբերի:

Ընկերության առևտրային պատասխանատու Յոհաննա Մերսիերը նշել է.

«Քանի որ «Քովիդ-19»-ի դեպքերը կրկին ամբողջ աշխարհում աճում են, և վիրուսը շարունակում է ազդել շատերի կյանքի վրա, մենք շարունակում ենք աշխատել, որ մեր դեղամիջոցները հասնեն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այս նվիրատվությունները մեր շարունակական հանձնառության վերջին օրինակն են, և մենք կշարունակենք աշխատել կառավարությունների, առողջապահական մարմինների հետ՝ դեղամիջոցները հնարավորինս արագ հասանելի դարձնելու համար»:

Veklury-ը հաստատված կամ լիազորված է ժամանակավոր օգտագործման համար աշխարհի մոտ 50 երկրներում: