Ավտոմեքենայի սրահում ծխախոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն․ մանրամասներ

Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ani Product

Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota Prado մանիշի ավտոմեքենայում:

Ani Product

Մինչ հետաքննիչը տեղում աշխատում էր, Այրվածքաբանության կենտրոնից ժամը 02:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Մալաթիայի ոստիկանները՝ բաժնի պետ Ա. Մելոյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Արթուր Ա.-ն է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի