Երեխան հանկարծամահ չի եղել․ նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից․ ԲԿ-ի պարզաբանումը

Երեխան գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից։ Այս մասին պարզաբանում է տարածել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն։

«Էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներ հղում անելով Շամշյանին գրում են, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 8 ամսական երեխա է հանկարծամահ եղել։

Երեխան հանկարծամահ չի եղել, նա գլխի վրա ընկել է իրենց տան 2-րդ հարկից ու ստացել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Կոմատոզ վիճակով (3 բալ), կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածքով ընդունվել է կլինիկա, որտեղ վիրահատվել է: Կյանքի ցուցումներով նույն օրը փոքրիկի մոտ կատարվել է դեկոմպրեսիոն տրեպանացիա:

Երկու շաբաթ շարունակ փոքրիկը եղել է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո գիտակցության չգալով մահացել է:

Երեխան ոչ թե 8 ամսական է, այլ 1 տարեկան 8 ամսական»,- նշվում է հաղորդագրությունում։