Երեւանում 65-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ տղային. երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

3

Հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

goodwinbe

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 18:40-ի սահմաններում, 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում՝ 5/16 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, այնուհետեւ օգնել է երեխային շտապօգնութան մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեամոբիլով տեղափոխվեց «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արմեն Արոյանը և Արմեն Ալեքսանյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը: