3 Օգոստոսի, 2022

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Սևան-Իջևան ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել է գազալցակայանում կայանված Opel և Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, ևս մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հարվածի հետևանքով գազալցակայանը նույնպես նյութական վնաս է կրել. կոտրվել են անվտանգության հենապատերը։

Լրահոս