Ալեն Սիմոնյանի հունական հյուրանոցում 2 անձի 4 գիշերվա արժեքը մոտ 2.000.000 (երկու միլիոն) դրամ է…

Համեստ, պարկեշտ հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ իմ աղբյուրի իր վերջին սկանդալային հանգիստը անցկացրել է Հունաստանի Միկոնոս կղզու Myconian Utopia Resort հյուրանոցում և այնտեղ անցկացրել 4 գիշեր:

Ըստ Բուքինգ.Քոմ կայքի այդ հյուրանոցի 2 անձի 4 գիշերվա արժեքը մոտ 2.000.000 երկու միլիոն դրամ է…

Հիշեցնեմ սա այն երկրի ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ Է, որտեղ թոշակ ու նպաստ չեն կարողանում վճարել, իսկ պետպատվերով բժշկությունն էլ դադարել է գոյություն ունենալ…

Ի դեպ նրա հետ նույն հյուրանոցում եղել է նաև հայտնի աներձագ, չկայացած դերասան, ծխախոտի մաքսանենգ հրաչյա հակոբյանը…

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից