Հաղորդագրություն եմ ուղարկել ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը. Քոչարյանը՝ Սեյրան Օհանյանին

«Նախկինում և ընդհանրապես բանակում եղած կոռուպցիայի, դրա վերացման ուղղությամբ իմ կողմից արված հայատարարություններից, բերված օրինակներից (այդ թվում Վահագնի թաղամասում տարիներ շարունակ կառուցվող առանձնատունը), ինչպես նաև մամուլում այդ օրինակների շուրջ ծավալված քննարկումներից հետո, Սեյրան Օհանյանի տիկինը շարունակաբար անհասկանալի ակտիվություն է ցուցաբերում:

Ani Product

Վերջինիս կողմից երեկ արված հրապարակումից հետո մեդիայում լուրեր տարածվեցին, իբրև թե ես նրան լրատվականներից մեկով անոնիմ պատասխանել եմ: Այս կապակցությամբ նշեմ, որ վերոնշյալ տիկնոջ բովանդակազուրկ գրառումները դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, հետևաբար՝ անպատասխան են մնալու:

Ani Product

Այնուամենայնիվ, հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»,- գրել է Քոչարյանը: