16 Հունվարի, 2022

Մի քանի օր առաջ բաց նամակ էի գրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, մարդաշատ վայրեր այցելու համար QR կոդի պարտադիր լինելու մասին վերջինիս հրամանագրի հետ կապված:

Ani Product
Ani Product

Միգուցե չվերադառնայի այս թեմային, եթե այսօր քաղաքում ականատես չլինեի մի տեսարանի՝ երթուղային տաքսու մեջ նստած և կիսակռացած մոտ 17-18 մարդկանցից և ոչ ոք դիմակով չէր: Հիմա հարց. Հարգելի տիկին նախարար, եթե Ձեր հրամանագրի նպատակը հանրային առողջությունն է, ոչ թե «թռիչքային աճ ունեցող տնտեսության» հետևանքով դատարկված բյուջեն լցնելը, ապա Դուք պարտավոր եք այդ հրամանագրում ավելացնել նաև «հանրային տրանսպորտում QR կոդի պարտադիր լինելու» կետը: Հակառակ պարագայում Դուք կապացուցեք իմ և շատ-շատերի այն կարծիքը, որ այս հրամանագրի միակ նպատակը, ռեստորանների և սրճարանների հաշվին Ձեր կառավարության անդամների պարգևավճարներն ապահովելն է: Ինչպես կասեր Ձեր վարչապետը «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Իհարկե, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ…, եթե, իհարկե, այդ քաղաքացին չի ապահովում «ազգընտիր կառավարության» պարգևավճարները, թանկարժեք ավտոմեքենաների և գործուղումների ծախսերը:

Հ.Գ. Ի դեպ, ողջ աշխարհում նման հրամանադրեր կան շատ երկրներում, սակայն չկա և ոչ մի պետություն, որտեղ հանրային տրանսպորտը բացակայում է այդ հրամանագրերից»:

Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվեք նյութով՝

Լրահոս