Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ ու այսօր շատերդ երևի տեսել եք Ավետիքի բերման ենթարկելու խայտառակ կադրերը: Մի գուցե նաև լսել եք ակնհայտ մոնտաժված ձայնագրությունը, որը փորձում են որպես հիմք օգտագործել այս ակնհայտ քաղաքական գործը կյանքի բերելու համար:
Այս իշխանությունը վախենում է անկախ, կայացած, հայրենիքը ու հային սիրող մարդկանցից: Վախենում է հայ մարդուց, որը չի պատկերացնում իր կյանքը առանց Հայաստանի, իսկ Հայաստանը առանց հզոր բանակի և պետության:
Եթե ուշադրություն դարձնեք, Ավետիքին անձամբ ճանաչող և իր հետ աշխատած ցանկացած մարդ անվերապահ հավատում և աջակցում է իրեն ու պատրաստ է իր կողքին կանգնել: Շատերը այդ մասին այսօր հանրային հայտնել են:
Ինձ երեկվանից զանգում ու գրում են հարյուրավոր մարդիկ, մենք անչափ շնորհակալ ենք բոլորիցդ մեր ընտանիքի կողքին լինելու համար:
Շատերդ հարցնում եք, թե ինչպես օգնել, ասեմ, այս պահին լավագույն օգնությունը Ավետիքին հանրային աջակցելն է:
Կանխավ շնորհակալ ենք»։