1 Հուլիսի, 2022

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա այլեւս բարոյականության, տրամաբանության, իրավունքի սահման չճանաչող երեւույթ է: Այս իշխանությունը կարծում է, թե ՀՀ Զինված ուժերը պատժիչ կառույց է, զորահավաքը ոչ թե ՀՀ քաղաքացու պարտականությունն ու հպարտությունն է, այլ՝ մեկուսացման վայր:

Այս իշխանությունն առաջին իսկ օրվանից շարունակում է ատել բանակը, հեղինակազրկել հերոսներին, բարոյալքել այն: Այս մի քանի օրերին ծանուցագրեր են ուղարկում ընդդիմադիր տասնյակ տղերքի: Առավոտյան զինկոմիսարիատից զանգ ստացա որդուս համար:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Բացատրեցի, որ բանտարկված է: Մի քանի ժամ անց մեկ այլ փոխգնդապետ զանգեց, ներկայացավ տուն, որ որդուս գրավոր ծանուցագիրը բերի: Ինքն էլ էր իր արածից ամաչում: Ծանուցագիրը ստորագրեցի՝ գրավոր արձանագրելով, որ պապիկյան սուրոն ոչ թե ՊՆ նախարար է, այլ բանակում ՔՊ կոմիսար ու Բանակը ծառայեցնում են իրենց իշխանությանը…

Այսպես ունեցանք պարտություն, այսպես, սրանց հանդուրժելով էլ երկիրը տանում են նոր պարտությունների: Սրանց վերջը որ գա, զորակոչի չենք տանի, դա պատիվ կլինի սրանց, սրանք ուղղակի պատասխան կտան, իսկ սահմանը կպահեն արժանավորները»։

Հիշեցնենք՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, կալանավորված է գյումրեցի պապիկների հետ միջադեպի գործով։

 

Լրահոս