13 Մայիսի, 2022
Քայլիստ երեսփոխան Դավիթ անունով սույն կերպարը շարունակում է իր առաջնորդ՝ գյորմամիշ Նիկոլի սիրելի գործը՝ ուրիշների գրպանների պարունակությունը հաշվելը…
Սույն երեսփոխանը հարցադրում է անում՝ «Եթե համադրենք ընդդիմության՝ այս օրերին ծախսած մարդկային ու ֆինանսական ներուժը, որևէ մի գյուղում կարելի էր կառուցել ինովացիոն կենտրոն, դպրոց ու արտադրամաս»…

Ուրիշի գրպանների եղածը հաշվելու փոխարեն Դավիթը հաշվե՞լ է, թե քանի միլիարդ դոլարի վնաս է ստացել Հայաստանն ու Արցախը իրենց ապիկար և հակահայ թիմի այս 4 տարիների կառավարման արդյունքում…

Ani Product
Դավի՛թ, որքա՛ն բնակավայր, զենք, դպրոց, արտադրամաս ու հարստություն է նվիրել կապիտուլյանտ Նիկոլը թուրքերին,… Ու այսքանից հետո սույն պնդերես քայլիստը դեռ իրեն թույլ է տալիս ինչ-որ հարցադրումնե՞ր անել… Սա մտածում է ոչ ոք չգիտի կամ մոռացել են, թե հողատու Նիկոլի կողմից Ադրբեջանին նվիրված տարածքներում ինչե՜ր են թողել հայերը…

Դավի՛թ, իսկ հաշվե՞լ ես, թե, օրինակ՝ հողատու ժողվարչապետիդ ու դրա ընտանիքի անդամների անվտանգության համար այս 4 տարիներին ծախսված գումարներով ոչ թե ինովացիոն կենտրոն, դպրոց ու արտադրամաս, այլ գյուղեր և դիրքեր կարելի էր կառուցել Հայաստանում և մեր սահմաններին…

Զավեշտ է, երբ չտես-գյորմամիշները գալիս են իշխանության ու մոռանալով իրենց անցյալն ուրիշների գրպանների պարունակությունն են հաշվում ու չեն տեսնում, թե իրենց ցոփ ու շվայտ կյանքի վրա որքան գումար է պետբյուջեից ծախսվում…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Կիսվեք նյութով՝

Լրահոս