20 Մայիսի, 2020
Ռեստորանային ոլորտի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Վերջիններս պահանջում են, որպեսզի պարետատունը թույլ տա, որ իրենք նույնպես կարողանան աշխատել։

Ակցիայի մասնակիցներից երեքին ընդունեցին կառավարությունում՝ լսելու նրանց պահանջները։

Ani Product

Դերասան Սարգիս Գրիգորյանն ասաց, որ շատերը օրավարձով են ապրել ու այս պահին դժվար իրավիճակում են հայտնվել։

Ani Product

«Մինչև ե՞րբ, ինչո՞ւ մենք չենք աշխատում», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանն էլ ասաց, թե չի հասկանում՝ որքան պետք է շարունակեն այսպես ապրել։

«Շատ-շատ խնդիրներ կան», – ասաց  նա։

Ավելի ուշ ոստիկանները բերման ենթարկեցին նրանց։

Կիսվեք նյութով՝

Լրահոս