3 Դեկտեմբերի, 2021

Նոյեմբերի 26-ին քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ, մայրաքաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերել ու մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոցներ ներկրելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման են  ենթարկել Երևանում բնակվող 50-ամյա մի տղամարդու։

Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

Նրա ծանրոցից հայտնաբերվել են 20 գրամից ավելի կոկաին ու 30 գրամից ավելի մեթադոն թմրամիջոցներ։ Դրանք թաքցված են եղել խաղալիքի մեջ։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները պարզել են թմրամիջոցներն առաքողի ինքնությունը։ 48-ամյա տղամարդը, որը բնակվում է արտերկրում, թմրամիջոցներով ծանրոցը Երևան առաքելուց հետո ինքն էլ եկել էր Երևան։

ԹԱՇԴՊ վարչության, ՊԵԿ ՄԴՊ վարչության, ինչպես և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման շնորհիվ նա ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։ 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս