18 Հունվարի, 2022

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն, ստանալով Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրգործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշումը, այդ որոշումը համարել է անօրինական և չհիմնավորված։

Ani Product

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են․

Ani Product

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»։

Մանրամասները՝ այստեղ։

 

Կիսվեք նյութով՝

Լրահոս