12 Օգոստոսի, 2022

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Viber հավելվածի և հեռախոսազանգերի միջոցով ոմն Արման ներկայացած անձի կողմից Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Դ-ին բնակարանի վարձակալության պայմանավորվածության պատրվակով, 2022թ. հուլիսի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում խաբեության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ բանկային քարտի հաշվին տերմինալի միջոցով վերջինիս կողմից փոխանցված ընդհանուր՝ 320.000 ՀՀ դրամը հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։

Ani Product

ԱՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ani Product

 

Լրահոս