20 Սեպտեմբերի, 2022
Կապված Սամվել Կարապետյանի սթափեցնող հայտարարության հետ՝ տխրահռչակ Չախոյան Տարոնն է ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկել՝ հաթաթա տալով ոչ միայն հայտնի ռուսահայ խոշոր գործարարին, այլև թերևս ռուսական իշխանություններին:

Նիկոլի պատվերը կատարած այս ստատուսչին նախ՝ Նիկոլից սարքել է թունդ հայրենասեր, որն իբր խիստ մտահոգված է Հայաստանի սուվերեն տարածքների դեմ ադրբեջանական ագրեսիայի փաստով, ապա՝ նախատել է «իրենց մտահոգություններն ու անհանգստությունները հայտնած մի շարք գործարարների»՝ սեփական բիզնես շահերը ազգային շահերին ստորադասելու համար: «Զարմանալի կլիներ, եթե վերջին իրադարձությունների հետ կապված իրենց մտահոգությունները հայտնած գործարարները, ովքեր հետապնդում են բացառապես բիզնես շահեր, իրենց անհանգստությունները հայտնեին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների և Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման հետ կապված։ Բնականաբար, համապատասխան կենտրոններից նույն գործարարներին տրվում են ցուցումներ՝ այս կամ այն հայտարարություններն անելու համար, հակառակ դեպքում միգուցե զրկվեն իրենց կապիտալից…»,-մասնավորապես՝ Նիկոլի խոսքն է փոխանցել Չախոյան Տարոնը:

Ani Product

Նիկոլի այսօրինակ արձագանքը՝ Մոսկվայից ստացված ուղերձին, բացահայտում է ՀՀ իշխանությունների ներսում առկա տրամադրությունները. պայմանավորված, ըստ երևույթին, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի հայաստանյան այցով՝ Նիկելենք որոշել են մի լավ պորտատեղադրել Ռուսաստանին: Տարոնը դա արել է տիպիկ նիկոլական ձևով. մի կողմից՝ Նիկոլից սարքել է թունդ հայրենասեր, մյուս կողմից՝ Կարապետյանին մեղադրել է օտարի՝ փողի մեռած ստրուկ լինելու համար, որի բանուգորժի անունը ՌԴ իշխանությունների պատվերով հայտարարություններ տարածելն է. ա՛յ եթե իսկապես հայրենասեր լիներ, Նիկոլի շուրջ համախմբվելու կոչ կաներ:

Ani Product

Տարոնի գրառումն ուղղակի խայտառակություն է՝ և ահա թե ինչու:

Նախ՝ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հենց վկայում է սահմաններին ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակով նրա մտահոգվածության մասին: Ուղերձը հետևյալն է՝ չտարածել ավելորդ հակառուսական պրոպագանդայի այնպիսի ալիք, որը կարող է վատ անդրադառնալ ՀՀ անվտանգության վրա: Երկրորդ՝ ինքը՝ Սամվել Կարապետյանը, ինչպես ասում են, պրոբլեմ չունի Ռուսաստանում ու չի ունենա նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլը բռնի սաակաշվիլիացման ուղին. Նիկոլի խաթեր համար չեն Սամվել Կարապետյանին թույլ տվել հասնել բարձունքների ու հաստատ Նիկոլի պատճառով չէ, որ նրան պետք է վնասեն: Կարապետյանը խոսում է շարքային ռուսատանաբնակ, եթե կուզեք, խոպանչի հայերի անունից՝ կոչ անելով կրակի վրա յուղ չավելացնել՝ հեռուն գնացող հետևանքները հաշվի առնելով:

Այնպես որ՝ Տարոնը Նիկոլին թող հայրենասիրական լույսի ներքո չներկայացնի. այն վիճակը, որ կա այսօր երկրում, հետևանք է բացառապես Նիկոլի սադրիչ արտաքին քաղաքականության, և դատելով ամենայնից՝ ՔՊ-ականները որոշել են նորանոր սադրանքների միջոցով է՛լ աելի վատացնել Հայաստանի վիճակը՝ իրենց պատվախնդիր պետականամետ ներկայացնելու միջոցով

 

Լրահոս