Իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Երկրում պատերազմական վիճակ է, բայց իշխանական ազգընտիրները մեծ խմբով գաստրոլների են մեկնել։ Կիրակի օրը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հովանու ներքո կազմակերպվող «Հայաստանը՝ մեկ տարի անց» խորագրով համաժողովին։

Ani Product

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է պատերազմից մեկ տարի անց իրավիճակին, ԱԺ նախագահի կարգադրության մեջ համաժողովի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

15 հոգանոց պատվիրակության կազմում ներառված է նաեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի անունը, սակայն տեղեկացանք, որ Մարգարյանը չի մեկնել, նրա շրջապատից պատճառաբանեցին՝ «առողջական խնդիրներով պայմանավորված»։

Հատկանշական է, որ «Հայաստան» դաշինքին անտեսել են։

Նոյեմբերի 24-ին էլ Փարիզից Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները, կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Նրանց կմիանա ՔՊ-ական մի քանի պատգամավոր Հայաստանից՝ 24-26-ը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ «Առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկում եւ կայուն զարգացման նպատակները» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու։ Մեկ այլ կարգադրությամբ էլ նոյեմբերի 22-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրված է փոխնախագահ Հակոբ Արշակյանի վրա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: