23 Մայիսի, 2022

Եվրոպական խորհրդի նախագահ Շ․ Միշելի մամուլի հայտարարությունը Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի և Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով․

Ani Product

«Այսօր կրկին հյուրընկալել եմ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևին և Հայաստանի վարչապետ Ն․ Փաշինյանին։ Սա մեր երրորդ քննարկումն էր այս ձևաչափով։ Մենք կենտրոնացել ենք   Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև երկու երկրների և տարածաշրջանի հետ՝ ավելի լայն տիրույթում, ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի վրա։

Ani Product

Քննարկումն անկեղծ էր և արդյունավետ։ Դիտարկեցինք հարցերի լայն շրջանակ: Մենք մանրամասն քննարկեցինք մարդասիրական հարցերը, որոնք առնչվում են, այդ թվում՝ ականազերծմանը, պահվող անձանց ազատ արձակմանը և անհայտ կորածների ճակատագրի լուծմանը:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ձեռք բերեցինք հետևյալ արդյունքները

Սահմանային խնդիրներ

Առաջիկա օրերին տեղի կունենա միջպետական սահմանին նվիրված Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ Նիստը կքննարկի սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը։

Միակցվածություն

Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Նրանք համաձայնություն են ձեռք բերել  Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր շրջանների միջև տարանցման ուղնիների, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ։ Ուշագրավ է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների, հողի տուրքերի, ինչպես նաև մաքսային սկզբունքների շուրջ՝ միջազգային տրանսպորտի համատեքստում: Փոխվարչապետներն առաջիկա օրերին կզարգացնեն այս ուղղություններով աշխատանքները։

Խաղաղության համաձայնագիր

Առաջնորդները պայմանավորվել են առաջ մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։  Առաջիկա շաբաթների ընթացքում աշխատանքային խմբերը  ԱԳ նախարարների առաջնորդությամբ խթան կհաղորդեն այս գործընթացին։ Ի հավելումն այս ուղու, ես ընդգծեցի երկու առաջնորդների համար, որ անհրաժեշտ է անդրադարձ կատարել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը:

Սոցիալ-տնտեսական զարգացում

ԵՄ-ն երկու կողմերի հետ կշարունակի Տնտեսական խորհրդատվական խմբի աշխատանքները, որի նպատակն է ապահովել տնտեսական զարգացում` ի շահ երկու երկրների և նրանց ժողովուրդների:

Ես նաև շեշտեցի ժողովուրդներին տևական կայուն խաղաղության նախապատրաստելու կարևորությունը։ ԵՄ-ը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ։

Մենք պայմանավորվեցինք պահպանել սերտ շփումները և հուլիսին կամ օգոստոսին նորից հանդիպել նույն ձևաչափով։

Շնորհակալություն»:

 

Լրահոս