21 Օգոստոսի, 2021

ArmLur.am-ը հայտնել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը դիմել է ՀՀ Պետական պահպանության ծառայությանը՝ հայտնելով, որ այսուհետ հետևեն խորհրդարան մուտք գործող խորհրդարանի աշխատակիցների հագուկապին: ՊՊԾ աշխատակիցները պետք է արգելեն, որ աշխատակիցները խորհրդարան մուտք գործեն ջինսե կիսատաբատով, պատռված ջինսով, փորը կամ կուրծքը բաց շապիկով կամ շրջազգեստով:

Ani Product

«ՉԻ». Հլը մի հատ դուզն ասեք. Կարո՞ղ է թալիբները ոչ թե Քաբուլն են գրավել, այլ խորհրդարանի շենքը: Լրագրողների հարցերը լուծեցին, հիմա էլ անցել են աշխատողներին: Այս տեմպերով գնա, կանանց ստիպելու են գլխաշոր կրել, տղամարդկանց էլ՝ մորուք պահել:

Ani Product

Չնայած, կուրծքը բաց շապիկի պահով համաձայն ենք: Հիմա պատգամավոր է, ուզում է աշխատել, աչքն ընկնի բաց կրծքի վրա, բա նա կարո՞ղ է դրանից հետո աշխատել:

Խորհրդարանի աշխատանքը կկազմալուծվի, կդեմորալիզացվի, էս ծախու լրագրողներն էլ կբռնեն, պատգամավորի չռած կամ գյոզ դնող աչքերը կնկարահանեն, կտարածեն, աշխարհով մեկ խայտառակ կլինենք: 

Մենք ընդդիմությանը մի բան հուշենք. բայց մարդու չասեն. ասում էիք` պետք է խորհրդարանի աշխատանքը սաբոտաժի ենթարկել: Մեր խորհուրդն է. բաց կրծքերով շապիկ հագեք, գնացեք գործի: Սաբոտաժը երաշխավորում ենք: Իսկ որ Աղվան Վարդանյանը բաց փորով մտնի դահլիճ, է՜…. 

Կիսվեք նյութով՝

Լրահոս