1 Հուլիսի, 2020

Վայոց Ձորի մարզում այսօր՝ հուլիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 18:40-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել են «Շտապօգնության» հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 8 վիրավորներից 2- ը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի: «Վայք» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները կայքին պատմել են, որ Ford Transit-ը հաշվառված է Կապանի հիվանդանոցի հաշվեկշռում և Երևանի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխում սրտի վիրահատություն տարած քաղաքացուն։

 

kotayk

Լրահոս