9 Հուլիսի, 2020

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, որը գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից, երբ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան վարած վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։ Եվ վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս