1 Հուլիսի, 2020
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատօվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 40-ամյա Ասքանազ Ղ-ն էր։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Կարմիր բլուր» գերեզմանատան հարևանությամբ էլեկտրական սյան վրա աշխատանքներ կատարելիս վերջինս հոսանքահարվել և տեղում մահացել է։ Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքոիմ նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Ապարան ԷՑՇ» ՍՊԸ-ում՝ որպես էլեկտրոմոնտաժող։

kotayk

Լրահոս