27 Սեպտեմբերի, 2022

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։

Ոստիկանները սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն նա չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետել է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով այն պայթել է և տան որոշ հատվածների պատճառել վնաս։

Ոստիկանները վնասազերծել են տղամարդուն և տեղափոխել ոստիկանության Սևանի բաժին։

Ըստ սկզբնաղբյուրի՝ տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Հ. Խ-ն է, որը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել դիքերից։ Նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղել են աներն ու ընտանիքի անդամները։

kotayk

Լրահոս