20 Մայիսի, 2022

Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 16:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արամ Մ.-ն իր վարած ЗИЛ 130 մակնիշի բեռնատարով Աբովյան-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարել նույն վաշտի տեսուչներ Էդուարդ Աղաբեկյանն ու Լևոն Թևոսյանը, որպեսզի  վերամբարձ կռունկի միջոցով ЗИЛ-ը դարձի բերեն և տեղափոխեն անվտանգ վայր:

Կողաշրջման հեռևանքով ճանապարհը մասամբ դարձել էր միակողմանի: Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս