24 Դեկտեմբերի, 2021

Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արամ Վարդևանյանին անգրագետ չես անվանի: Եվ ուրեմն այս սուտ նառատիվը ինքը տարածում է մտածված:

Սկզբից ակնհայտ սուտ տպավորություն է ստեղծում, որ ՍԴ-ն որոշել է, որ ՊՇՌ թեսթավորումը պետք է անվճար լիներ: Ու, մի բան էլ, խոսում է նրանից, որ արդեն վճարված թեսթերի գինն էլ պետք է վերադարձվի:

Մարդկանց մոտ ակնկալիք է ձևավորվում, որ իրենց ինչ որ մեկը պետք է ապագա, կամ, միգուցե, նույնիսկ անցյալ թեսթերի փողը տա: Ակնկալիք, որը չունի որևէ հիմք:

Մարդիկ այդ փողը չեն ստանում, թեսթերի համար շարունակում են վճարել ու բարկանում են պետության ու իշխանության վրա` իրենց կարծիքով իրենց լեգիտիմ ակնկալիքը չիրականացնելու համար:

Հ.Գ. Պարզաբանեմ. Նախկինում գործատուն կամ որևէ այլ մեկը իրավունք չուներ աշխատողի փոխարեն թեսթի գումարը վճարելու: ՍԴ-ն հանեց այդ արգելքը և հիմա աշխատողի թեսթի համար կարող են վճարել այլ անձինք (օրինակ` գործատուն): Կարող են, բայց պարտավոր չեն»:Возможно, это изображение (1 человек, сидит и текст)

 

kotayk

Լրահոս