27 Հունիսի, 2020

ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի պաշտպան Հրանտ Անանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ, 10 օրյա քննարկումից հետո, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կ.Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ միջնորդությունը Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին:

Որոշումը որակում եմ որպես ակնհայտ անհիմն և անօրինական, նույնիսկ տեղին է անվանել «խայտառակ», մասնագիտական շրջանակներին «հայտնի» դատավոր Կ.Ֆարխոյանը կատարեց իր մշտական առաքելությունը ԱԱԾ-ի հանդեպ, կալանավորեց մարդու երեք տարի 4 ամիս վաղեմության միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեղադրանքով, որի շրջանակներում բոլոր քննչական գործողությունները ըստ էության ավարտվել են, այդ գործողություններին միջամտելու վտանգներ այլևս չկան, հունիսի 14-ից պատշաճ ներկայացել է քննությանը:

Դրա հետ պետք է նշել, որ մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա,ով երեկ տեղի ունեցած առերեսման ընթացքում հաստատել է պարոն Մանուկյանի պնդումները,ինչը առոչինչ է դարձնում հիմավոր կասկածը: Ուշագրավ է,որ Ֆարխոյանը բացարկման ենթակա անձ էր, իրավունք չուներ քննել միջնորդությունը, սույն գործի մայր գործով հարազատ եղբայրը մեղադրյալ է,որը գտնվում է նախաքնության փուլում ԱԱԾ-ի վարույթում, ինչը կաշկանդելու է նրան ԱԱԾ «սրտով չգնալը»: Կան այլ փաստարկներ ևս որոշման անօրինական լինելու համար: Որոշումը պաշտպանական թիմը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարան հենց երկուշաբթի օրը»:

kotayk

Լրահոս