23 Հունիսի, 2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երբեք չվախենաք։

Ոչ Նիկոլից, ոչ մեզանից։ Ոչ մեկից։

Վերջապես խղճով առաջնորդվեք։

Իսկ եթե հանկարծ վաղը մոռանաք ձեր խղճի մասին ու գործարքի գնաք, երկիր քանդեք, ապա հիշեք, որ կանք մենք՝ մեր հիշողությունները, վկայություններն ու տվյալները։

Մոռացեք այսօրը, հիշեք վաղվա մասին։

Աստված ձեզ խիղճ ու խելք պարգեւի»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, ԲՀԿ-ն հայտարարել էր, որ հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, սակայն դրա համար ԲՀԿ-ի պատգամավորների թիվը բավարար չէ, անհրաժեշտ «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը:

kotayk

Լրահոս