8 Սեպտեմբերի, 2021

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած այն հայտարարությանը, ըստ որի որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը նշել պատշաճ կերպով:

«Մեզ հայտնի հանգամանքների բերումով մեր տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ անկախության 30-րդ տարեդարձը պետք է պատշաճ ձևով նշվի: Եվ ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»,- ասել էր Փաշինյանը:

Անդրադառնալով հայտարարությանը՝ Աստղ Գալեյանը գրել է.

«Սրբապիղծ, ո՞ւմ երեխեքին ես նվիրում խրախճանքդ, ես քո ու քո ընտանիքի սատկելու օրը հրավառություն եմ անելու»,- գրել է նա:

kotayk

Լրահոս