23 Սեպտեմբերի, 2021

Սրտի խոր ցավով տեղեկացա Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար, փոխգնդապետ Ռուբիկ Աբրահամյանի անժամանակ մահվան մասին։

Դա անասելի ցավ է բոլորիս համար, նրանց, ում բախտ էր վիճակվել ճանաչել և աշխատել հմուտ և փորձառու զինվորականի, իսկական հայրենասեր, նվիրյալ ու կամային որակներով օժտված անձնավորության հետ: Նա իր հարուստ գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու կարողություններն առավելագույնս ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը՝ մասնակցելով Արցախյան երեք պատերազմներին։ Անգնահատելի է նրա դերը Կապանի ինքնապաշտպանության կազմակերպման գործում, որի ժամանակ եղել է Ուժանիս-Ագարակ ուղղության հրամանատարը։

Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ռուբիկ Աբրահամյանի ընտանիքին, հարազատներին ու զինակից ընկերներին, մաղթում ոգու ամրություն և ուժ այս մեծ կորուստը հաղթահարելու համար:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս