18 Նոյեմբերի, 2021

Հակառուսական դավադրության սցենարը. սողացող պատերզմով հանձնել Արցախն ու Սյունիքի միջանցքը, թուրքերի հետ բարեկամության պայմանագի կնքել և անջատել ռուսական ռազմաբազայի հոսանքը

Մի մեջբերում ներկայացնեմ 5֊րդ ալիքով լրագրող Նաիրի Հոխիկյանի հետ հարցազրույցից.

-Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ օլիգարխներից մեկը ինձ հրավիրել էր հանդիպման, անթաքույց փորձում էր համոզել իրենց հետ համագործակցել։

-Խոսքը Խաչատուր Սուքիասյանի մասի՞ն է։

-Ես անուններ չեմ ուզում տալ։

-Հրապարակվել է ամեն դեպքում։

-Եվ այդ համոզելու ընթացքում շատ բաց տեքստով ասաց՝ այս ամեն ինչից հետո, երբ հնարավոր է առաջիկայում նոր ընտրություն լինի, մենք մեկուկես տարվա ընթացքում հասնելու ենք նրան, որ ռուսների ոտքը կտրենք Հայաստանից։ Լավ, համարենք որ դուք կտրեցիք ռուսների ոտքը Հայաստանից, համարենք հեռացրիք, ինչպե՞ս ես քո երկրի անվտանգությունը պաշտպանելու, երկու կողմից թշնամական պետություններ են։ Իսկ ո՞վ է ասում, որ թշնամական են լինելու, Թուրքիայի սահմանը բացելու ենք, հինգ միլիարդ դոլար գումար է մտնելու Հայաստան՝ տնտեսական ներդրում որպես, սահմանը կբացվի, մենք ավելի լավ կապրենք։ Ասում եմ, լավ, ասենք թե բացեցիք, բայց ի վերջո, դա քո անվտանգային խնդիրն է, չէ՞, դու դառնալու ես թուրքական վիլայեթ, քո թոռները վաղը ֊յան ազագանունը չեն կրելու, ֊օղլու ազգանունն են կրելու։ Ասում է՝ Հոխիկյան, հիմա որ դու ֊յան ազգանունն ես կրում, դրանից ի՞նչ հաճույք ես ստանում։

Ես հարց տվեցի, բայց ռուսները էդպես հեշտ դուրս եկողը չեն, իրենք էլ այստեղ տարածաշրջանային շահեր ունեն, տեսեք ինչ ամուր են հաստատվել Գորիսում, Սիսիանում, Մեղրիում։ Ասաց՝ Սաակաշվիլին Նիկոլ Փաշինյանի կումիրն է, ինչպես Սաակաշվիլին ռուսներին ժամանակին հեռացրեց Վրաստանից, այնպես էլ մենք կանենք։ Մեկ, մեկուկես տարվա ընթացքում ժողովրդի մեջ կտարածենք հակառուսական տրամադրություններ, որ պատերազմը ռուսներն են կազմակերպել, որ սպիտակ թուրքեր են, հետո մի շաբաթ կանջատենք ռուսական ռազմաբազների հոսանքն ու ջուրը, որից հետո ռուսները խելոք֊խելոք կհեռանան Հայաստանից, կուզեն թող գնան իրենց Արցախ։

Հոխիկյանը նաև ներկայացրեց որ այնտեղ ուր երեկ մարտեր էին ընթանում՝ դեռ 2019 թվին ադրբեջանական կողմը ասֆալտապատ ճանապարհ էր կառուցել ու մեծ շինություն, հայկական կողմում էլ՝ Անգեղակոթում էլ ինտենսիվորեն լայն ճանապարհ է կառուցվում, բնակիչները ասում են թե սա միջանցքն է։ Կարծես այն միջանցնքն է, որի մասին խոսում է Ալիևը։ Եվ հենց այդ ճանապարհի մասին վերջերս խոսեց Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը. «Եթե միայն Նախիջեւան են ուզում գնալ, ապա արդյունավետ ճանապարհ կարող է լինել Խնձորեսկ-Բիչենեկ ուղղությունը»։

Այսպես, երևակվում է հակառուսկան դավադրության այսպիսի սցենար.

Հայաստանի համար Հայաստանի և Ռուսաստանի ռազմական դաշինքի նպատկներից մեկն է Արցախի պաշտպանությունը. Այդ դաշինքի հիման վրա է Հայաստանը անվճար կամ գործարանային գներով զենք ստանում Ռուսաստանից, հայ սպաները կրթություն են ստանում Ռուսաստանում և այլն։ Մյուս նպատակն է Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայից պաշտպանել Հայաստանը։

Այս երկու նպատկաները վերացնելուց հետո, կարելի է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը խզել և Հայաստանից դուրս անել ռուսական ռամզաբազաները։ Բայց ինչպե՞ս, հայ հանրությունը չի կարող ընդունել մի իշխանություն որ Արցախը կհանձնի Ադրբեջանին։ Ուրեմն, հանձնելու միակ ճանապարհը պատրեազմն է։ Բեմադրում ես մի իրավիճակ, որ Հայաստանը խափանում է բանակցային գործընթացը՝ վարչապետը հայտարարում է, թե իր կետից է սկսում բանակցությունները, թե ինքը չի ընտրվել Արցախի կողմից և լիազորված չի վարել բանակցություններ, հետո գոռում ես Արցախը Հայաստանն է և վերջ, և Թուրքիային Ադրբեջանին հնարավորություն տալիս պատերազմ սկսելու ու պատերազմում պարտվելով հանձնում ես Արցախը։ Սցենարը ճշգրտորեն հասավ մինչև նոյեմբերի 9֊ին և երբ արդեն պիտի ադրբեջանցիները գրավեին Ստեփանկերտը, Ռուսաստանը միջամտեց, և կանխեց Արցախի ամբողջական հանձնումը։ Այսպիսով, մասնակիորեն վերացավ հայ֊ռուսական դաշինքի առաջին նպատակը։

Բայց անհրաժեշտ է հանրությանը մոլորեցնել, թե պատերազմը Ռուսաստանն է հրահրել, ու հակառուսական տրամադրություններ բորբոքոքել։ Ո՞ւմ միջոցով, իշխանական շրջանակները՝ Իմ քայլը, ՔՊ֊ն, Փաշինյանը զերծ պետք է մնան հակառուսական ակնարկներից, որ կարողանան Մոսկվային խաբելով դեռևս օգտվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից։ Հակառուսական հուժկու ալիք բարձրացնելու համար անհարժեշտ է այլ ուժեր հրապարակ նետել. եղածները կգործեն՝ Արման Բաբաջանյան, Շիրինյան, Հովսեփ Խուրշուդյան, Սաքունց, Ինքնիշխան Հայաստան, Եվրոպական կուսակցություն, մամուլ՝ Ազատություն ռադիոկայան, Լրագիր, Նոյյան տապան, Մեդիալաբ և այլն, բայց քիչ է, շտապել է պետք, և շատ ավելի մեծ հակառուսական ալիք է պետք բարձրացնել, և այսպես ձևավորվում է Ազգային ժողովրդավարական Բևեռը ու ծավալում հակռուսական հուժկու շարժում՝ փողոցային երթերով, ավոտոարշավներով։ Բևեռի առաջնորդները հայտարարում են թե պատերազմը Ռուսաստանն է հրահրել, օկուպացրել է Հայաստանն ու Արցախը, և պահանջում դուրս հանել ռուսական ռազմական բազները։ Ամենաաղմուկ հանած ցույցը, որ ռուսական լրտավմաջոցները հաղորդեցին Ռուսաստանի դեսպանատան առաջ ջահերով ցույցն էր, որտեղ Բևեռի ակտիվիստները գոռում են՝ ռուսներ գնացեք Հայաստանից։

Մնաց Հայ֊ռուսական ռազմկան դաշինքի երկրորդ նպատակը՝ Թուրքիան ու Ադրբեջանի վտանգը վերացնել։ Ինչպե՞ս։ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի առաջ խնդիր են դրել՝ Զանգեզուրով միջանցք կտաս, կկնքենք խաղաղության ու բարեկամության պայմանագիրը։ Բայց, կրկին, ինչպես Արցախի դեպքում, սա էլ մի խնդիր է, որը հայ հանրությունը չի կարող հանդուրժել՝ իր սուվերեն տարածքով տարածք նվիրել Ադրբեջանին։ Ուրեմն, կրկին անհրաժաշետ է պատերազմ բեմադրել և պարտվելով այդ միջանցքը տալ։

Ինչպես Հոխիկյանն է բնութագրում, սողացող պատերազմը պայմանվորված պատրեազմն է, որով տալիս են այն տարածքները որտեղով Ադրբեջանը նախատեսել է իր միջանցքը անցկացնել։

Նոյեմբերի 15-16֊ի պատրեազմական գործողություններն էլ հենց այդ սողացող պատրեազմի մի փուլն էր։ Պատերազմի յուրքանչյուր փուլ երկու հարց է լուծում՝ 1֊ին տարածք է հանձնում Ադրբեջանին, 2֊րդ, Հայաստանը Ռուսաստանին որպես դաշնակից չի դիմում, որ հակառուսական տրասմադրություններ բորբոքի՝ տեսեք՝ Ռուսաստանը չի օգնում մեզ, մենք ուրիշ դաշնակիցներ կգտնենք։

Հենց սցենարի այս արարն էլ բեմադրվեց երեկ Ազգային ժողովում, երբ վերին ցուցումով ՔՊ֊ական պատգամավորները մեկը մյուսի ետևից ելույթ ունեցան մեղադրելով Ռուսաստանին որ օգնության ձեռք չի մեկնել։ ՔՊ֊ական Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, «Եթե մեր դաշնակիցները չեն կատարում իրենց պարտականությունները, մենք կունենանք այլ դաշնակիցներ», իսկ Ազգային անվտնագության քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց. «եթե չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված դիմելու ենք միջազգային այլ գործընկերների»։

Ըստ, սցենարի, պատերազմի վերջին փուլից հետո, երբ միջանցքին կտիրանա Ադրբեջանը, Հայաստանի հետ կկնքի խաղաղության պայմանգիր, Թուրքիան էլ կբացի սահմանները և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, և անմիջապես դրանից հետո կառավարույունը կանջատի ռուսական բազաների հոսանքը ու ռազմական բազնաերը հանել կտա։

Եվ եթե հարցնեք ՔՊ֊ականներին որ ասում եք այլ դաշնակիցներ կունենաք, ո՞ր երկիրը նկատի ունեք, նրանք այս պահին չեն ասի, բայց այդ դաշնակիցը նրանց մտքում հենց Թուրքիան է։

Այս սցենարը Մեծ Բրիտանիայո՞ւմ է, Թուրքիայո՞ւմ, թե՞ ԱՄՆ֊ում է մշակվել, դժվար է ասել, բայց հաստատ է որ ՆԱՏՕ֊ական ավելի մեծ սցենարի մի գլուխն է՝ որով ՆԱՏՕ֊ական օղակը սեղմում են Ռուսաստանի շուրջ։

Սա սցենարն է, որ ֊օղլի ու ֊յան ազգանունների մեջ տարբերություն չդնող հայերին շատ դուր է եկել ու մեծ ոգևորությամբ բեմադրում են. բայց հարց է՝ թե արդյո՞ք Ադրբեջանը միայն միջանցքով կբավարարվի՞, և արդյո՞ք Թուրքիան թույլ կտա թեկուզ իրեն հպատակ, իրեն ստրկացած բայց անկախ Հայաստանի գոյությունը։ Սցենարը ավարտվում է ռուսական ռազմաբազներն հանելով, և այս հարցի պատասխանը չի տալիս։

Վահան Իշխանյան Ֆեյսբուքյան էջից 

kotayk

Լրահոս