24 Հոկտեմբերի, 2021
Նոյեմբերի 9։ Ադրբեջանի պետական դրոշի տոնի օրը։ 2020 թվականի հենց այս օրը, Նիկոլ Փաշինյանը նվեր արեց ադրբեջանին և ստորագրեց հայտնի կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Խնդիրը ոչ թե հաշտության պայմանագրի կնքումն էր, այլ այն սիմվոլիզմը, որ կար կնքման ամսաթվի մեջ։ Մայիսի 8-ին նշանակել Շուշիի ազատագրման կնքահայրերի դատը…
Նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն պայմանագիրը…
Նույն օրը՝ նոյեմբերի 9-ին, կրկին ադրբեջանական դրոշի տոնի օրը, ինչպես արդեն հայտնի է դարձել, Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր, հայադավ փաստաթուղթ են ստորագրելու: Ըստ աղբյուրի, առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը…

Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին:

Ալիևը անձամբ խոսում է «զանգեզուրի միջանցք» ասածի մասին, նշելով թե Հայկական կողմը համաձայնել է… օրվա իշխանությունները՝ իր «ժողովրդին», Արծրուն Հովհաննիսյանի ոճով կրկին խաբում է, ասելով թե նման բան չկա, միևնույն ժամանակ ոչ մի կերպ չի պատասխանում Ալիևի հայտարարությանը։ Ամեն բան հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը իր հերթական նվերն է կազմակերպում ադրբեջանցուն, անելով այնպես, որ հավատարիմ մնա ԻՐ ԱՅՆ ԽՈՍՔԻՆ, թե ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով հայտարարեց, որ որևե ՀԱՅԿԱԿԱՆ բան պետք է Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի։ ԱՌԱՋԻՆ ԵՎ ՀՈւՍԱՆՔ ՎԵՐՋԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ, ով ադրբեջանի դրոշը Հայկականից բարձր դասեց և պաշտպանեց բացառապես թշնամու շահերը։ Իսկ Հայ ժողովու՞րդը…

Իսկ Հայ ժողովուրդը, ըստ Նիկոլ Փաշինյանի, այնքան անարժանապատիվ է, որ նույնիսկ սրանից հետո կգնա և իր քվեն կտա «Քաղաքացիական Պայմանագրին», առանց մտածելու… Առանց հասկանալու որ այս կուսակցությունը՝ ադրբեջանի քաղաքացու հետ է պայմանագիր կնքել, այլ ոչ իրենց։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից:

kotayk

Լրահոս