21 Դեկտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ․ սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։ Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել ՀՀ զինված ուժերում։ Գրավոր հարցում եմ ուղարկել մարզպետ Հ․ Ղալումյանին, իմանալու համար, թե նա ինչո՞ւ ժամկետային զինվորական ծառայության չի անցել։

2020թ․ Արցախում պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից, կամավորագրվելու կոչից հետո Հայկ Ղալումյանի կոչով կամավորներից ստեղծվեց «Իջեւան» կամավորական ջոկատը, որը մի քանի օր Տավուշի մարզի անտառներում պարապմունքներ անցկացնելուց հետո ոչ Արցախ մեկնեց, ոչ էլ՝ Տավուշի մարզի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները պետական բյուջեից աշխատավարձեր ստացան 3 ամսվա համար։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված կենսագրության մեջ Հ․ Ղալումյանը ոչ մի բառ չի գրել իր կուսակցական պատկանելիության մասին, 2021թ․ սեպտեմբերին նա Դիլիջանում մասնակցել է ՔՊ Դիլիջանի տարածքային խորհրդի ստեղծման ժողովին։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս