17 Հունիսի, 2020

Ես չեմ ուզում քննադատել իմքայլական պատգամավոր դարձած, մարզիկ Արսեն Ջուլֆալակյանի արարքը, որ արեց չեմպիոն Ռոման Ամոյանի կամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ… թող Աստված դատի…

Ուղղակի շատ կցանկանայի անկեղծ պատասխաներ մի հարցի.

Եթե ինքը այդքան օրինապաշտ է, ապա երբ քվեաթերթիկը գցում էր արկղի մեջ՝ դեմ գնալով Ծառուկյանին, ու փաստորեն նաև համոզված լինելով Ծառուկյանի անօրինականությունների ու ապօրինի գործողությունների մեջ, արդյոք այդ պահին մարզիկ֊իմքայլականի մտքով չի՞ անցել, որ Ծառուկյանից, այսինքն «օրինազանց» մարդուց ստացած նվերները՝ տունը, մեքենան ու չգիտեմ էլի ինչ, պետք է հետ վերադարձնել…

Պատրա՞ստ է նա վերադարձնել դրանք, թեկուզև պետությանը, որպես «կաշառատու» մարդուց ստացած ընծա:

Հ.Գ. Արսենի հայտարարությունը, թե դա ո՛չ թե Ծառուկյանի, այլ ՀԱՕԿ֊ի նվերն է՝ պարզապես ծիծաղելի է։ Հազիվ թե նա բանալիներ ստանար ՀԱՕԿ֊ից, եթե Ծառուկյանը կապ չունենար այդ կառույցի հետ…

Արմինե Մկրտումյանի Ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս