2 Հոկտեմբերի, 2022

Ազգային ժողովրդական բևեռը 4-5 հարյուր հոգանոց միտինգ էր անում Ազատության հրապարակում, հետո երթ սկսեցին Երևանի կենտրոնով՝ վանկարկելով «առանց Պուտին Հա-յաս-տան»։ Գոռում էին նույն ինտոնացիայով, ինչպես որ «Դիմադրության» շարժման հանրահավաք-երթերում էին բացականչում «առանց թուրքի Հա-յաս-տան»։ Նկատելի էր «Բևեռի» հանրահավաք-երթում դրոշների առատությունը։ Նկատեցի Հայաստանի դրոշից բացի, նաև Վրաստանի, Իսրայելի, Ուկրաինայի դրոշները։

Փորձեցի հասկանալ իմաստը։ Ուկրաինայի դրոշը բարձրացնելու իմաստը գուցե այն էր, որ Ուկրաինայի նախագահը առաջի՞նը շնորհավորեց Ալիևին՝ 44-օրյա պատերազմում Հայաստանին ու Արցախին «հաղթելու» համար։ Վրաստանի դրոշը ծածանելու իմաստը երևի այն էր, որ պատերազմի ամբողջ ընթացքում օդային սահմանը փակե՞ց մեզ համար՝ թույլ չտալով զենք-զինամթերք մատակարարվի։

Իսրայելի դրոշն էլ նրա համար էին ծածանում, որովհետև լիքը հարվածային անօդաչու սարքե՞ր ու այլ զենքե՞ր մատակարարեց Ադրբեջանին և դրանց զոհ գնացին մեր տղերքը։ «Առանց Պուտին Հայաստան» էլ, հավանաբար, գոռում էին նրա համար, որովհետև լավ գիտե՞ն, որ Պուտինն է կանգնեցրել պատերազմը։ Իսկ մինչ այդ էլ երեք անգամ առաջարկել է դադարեցնել, բայց Նիկոլը չի համաձայնել։ Ստացվում է՝ «Բևեռի» միտինգ-երթին պակասում էր ևս երկու երկրի դրոշ։ Այո, չեք սխալվում, Թուրքիայինն ու Ադրբեջանինը։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս