9 Օգոստոսի, 2022

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է «Լոս Անջելեսի քաղաքապետի երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակում Երևանում գտնվող ուսանողներին: Ծրագիրն իրականացվում է Լոս Անջելեսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Տարբեր մասնագիտություններ ընտրած օտարազգի երիտասարդների համար Հայաստան այցը հնարավորություն է` ծանոթանալու երկրի պատմությանը, մշակույթին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես՝ Երևանի քաղաքապետարանի գործունեությանը։

Ողջունելով հյուրերին՝ Լևոն Հովհաննիսյանը համառոտ ներկայացրել է քաղաքի կառավարման ձևաչափը, ավագանու դերը, քաղաքի զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթ ծրագրերը: Երիտասարդները, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել են կրթական, սոցիալական և քաղաքային տնտեսության տարբեր այլ ոլորտներում առկա խնդիրներով ու բարեփոխումներով:

Հանդիպումից հետո ծրագրի մասնակիցներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան:

 

kotayk

Լրահոս