2 Հոկտեմբերի, 2022

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցիները գնդակահարում են հայ անզեն ռազմագերիներին, նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն է:

«Եվս մեկ սարսափազդու տեսանյութ, որտեղ ցուցադրվում է գերիների գնդակահարություն: Եթե այս տեսանյութի իսկությունը հաստատվի, ապա տեղի է ունեցել ռազմական հանցագործություն, որը պետք է քննվի, իսկ մեղավորներն էլ՝ պատժվեն», – գրել է նա:

299070539_1138689276752413_2960133265215956806_n.jpg

 

kotayk

Լրահոս