23 Մայիսի, 2022

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ չի պատրաստվում թողնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Մկրտչյանը նաև տեղեկացրել է, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից:

«Սիրելի՛ շենգավիթցիներ, հայրենակիցներ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ամենայն նվիրվածությամբ և պատասխանատվությամբ ծառայել եմ վարչական շրջանին։

Ես սիրում եմ իմ աշխատանքը և համոզված եմ՝ արժանահավատ ջանքերս տալիս են ցանկալի արդյունք այս ասպարեզում և այս շրջանում, ուստի ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել պատգամավորական մանդատից և աշխատանքս շարունակել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Պատգամավորական մանդատը կրող իմ հաջորդ թիմակցին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և հաջողություններ։

Խորապես շնորհակալ եմ քաղաքական թիմին մեծագույն վստահության և իմ որոշումը հարգելու համար»,- գրել է նա:

kotayk

Լրահոս