21 Մայիսի, 2022

Քիչ առաջ տեսակցում էի սուտ ցուցմունքի հիման վրա, արտակարգ դատարանի կողմից և առանց որոշման կալանավորված Իգոր Խաչատուրովին։

Հիշեցնեմ, որ Իգորին կալանավորել են ոստիկանության տեսուչի ակնհայտ մտացածին ցուցմունքի հիման վրա, ինչի փուչիկ լինելը հաստատվում է բազմաթիվ տեսանյութերով։

Նշեմ, որ այս «ցուցմունք» հնարողները, դրանք տեսուչին հրամցնող պետերը, կալանք նախաձեռնողները ու տվողները, այս ամենի հետ առնչվածները արդեն իսկ բացահայտվել են ու հերթով անդրադառնալու եմ բոլորին։

Այժմ ներկայացնեմ սուտ ցուցմունք տվող մեր ոստիկան Արսենին։ Ֆրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում Արսեն։

Իգորը մի բան խնդրեց փոխանցեմ` «Ով զադնի դնի նիկոլ ա, թշնամին ծնկի կգա»…

Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից
kotayk

Լրահոս