8 Օգոստոսի, 2022

Լաչինի միջանցքի նոր ճանապարհը ադրբեջանցիները ավարտել են։ Ու չնայած դեռ մանր մունր գործեր անում են, բայց անձամբ գնացի և ստուգեցի, թե ինչպիսի ուղի է։

Բավական բարձրորակ ճանապարհ են կառուցել, որի տեսանյութը օրվա ընթացքում կհրապարակեմ։ Ռուս խաղաղապահները հսկում են ինչպես ճանապարհը, այնպես էլ հարակից գյուղերը։

Ցավում եմ միայն, որ այդ ճանապարհի դիմաց իշխանությունները հանրության լուռ հայացքի ներքո համաձայնել են հանձնել Բերձորն ու Աղավնոն։

Ցավում եմ նաև, որ հայ ճանապարհաշինարարները չկարողացան 9 ամսում 6կմ ճանապարհ կառուցել այն դեպքում, երբ թշնամին 30 կմ-ը կառուցեց այդ ընթացքում։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

 

kotayk

Լրահոս