3 Օգոստոսի, 2022
Նախկին պատգամավոր, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը գրում է.

«Սահմանից եկող վատ լուրերի ֆոնին նշեմ, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթում է Հնդկաստանի երկրորդ հավաքականին ու վեց տուրից հետո հանգստի է մեկնում միանձնյա առաջատարի կարգավիճակով։ Վաղը հանգստյան օր է մրցաշարում։ Գաբրիել Սարգսյանը պարտվեց, սակայն Սամվել Տեր-Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեցին»։

Նշենք, որ Արտակ Մանուկյանը նախ խմբագրեց գրառումը, հետո բազմաթիվ քննադատական մեկնաբանություններից հետո այն ջնջեց և նոր հրապարակում արեց:

Լուսանկարում նախկին պատգամավորի առաջին գրառումն է, որը դեռ խմբագրված չէր:

 

kotayk

Լրահոս