7 Օգոստոսի, 2020
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 5-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
 Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Հրանտ Պ.-ն իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Լիդեր» խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գետափնյա գյուղի բնակիչ, 41-ամյա Ռուսլան Բ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը :

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Հակոբ Ադամյանի գլխավորությամբ:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը:

kotayk

Լրահոս