13 Նոյեմբերի, 2021

Այսօր՝ ժամը 00։25-ի սահմաններում, ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են Մոլդովական փողոցում գործող համակարգչային խաղերի սրահում։

Սրահում հայտնաբերվել են ատրճանակից կրակված պարկուճ, արյան հետքեր։

Պարզվել է նաև, որ նույն օրը նույն սրահում ժամը 00։20-ի սահմաններում վիճել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Մեխակ Ս-ն, 26-ամյա Գևորգ Ա-ն, ոմն Արթուրը ու ոմն Ալբերտը վիճաբանել են Մոլդովական փողոցի բնակիչներ՝ 26-ամյա Արտակ Ս-ի, 25-ամյա Գեղամ Վ-ի, 27-ամյա Վարազդատ Մ-ի, Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արման Պ-ի հետ և մարմնական վնասվածքներ պատճառել միմյանց։

Աղբյուրի հաղորդմամբ, քրգործը փոխանցվել է Հայստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

kotayk

Լրահոս