16 Նոյեմբերի, 2021

Նոյեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի նոյեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին:

Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների խախտումներ:

 

kotayk

Լրահոս