30 Օգոստոսի, 2021

Օրեր առաջ դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ուսումնասիրվում են Ազգային Ժողովի ծեծուջարդի կադրերը եւ դատախազությունը դրանց քրեաիրավական գնահատական կտա։

Պարզվում է՝ դատախազությունն արդեն հանձնարարական է իջեցրել Հատուկ քննչական ծառայությանը եւ նյութերն ուղարկել է ՀՔԾ՝ քննության։

Իսկ այսօր արդեն ՀՔԾ են հրավիրվում ԱԺ պատգամավորները։ Բնականաբար՝ առաջին հերթին ընդդիմության ներկայացուցիչները։

Hraparak am -ի տեղեկություններով,այսօր ՀՔԾ է հրավիրվել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Հրավիրվել են նաեւ Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Վահե Հակոբյանը եւ Ագնեսա Խամոյանը։

 

kotayk

Լրահոս