15 Հունվարի, 2022
4rd.am -ը գրում է ․
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբան Գագիկ Խաչատրյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ էլեկտրոնային կայքերից մեկում հրապարկված «էշությունը» (բնութագրումը փաստաբանինն է) զրպարտանք է և հերյուրանք։ «Կայքը ակնարկել էր իբրև Աղվան Հովսեփյանի կողմից իբրև բռնաբարություն ու սպանություն կատարելու մասին։ Դրանից հետո, Աղվան Հովսեփյանը զրպարտության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել, որի հիմքով նախապատրաստված նյութերով փաստվել է 2 հանգամանք. 1) Բռնաբարության ու սպանության թեման զրպարտանք է, 2)  «Arm-blog.info» կայքէջի ստեղծողներին ու նյութի հեղինակներին հայտնաբերել չի հաջողվել»,- նշել է փաստաբանը։ Նա նաև հավելել է․«Ինչպես հերքվեց այս բարբաջանքը, այնպես էլ հերքվելու են ներկայիս քրեական գործում եղած մյուս «մեղադրանքները», իսկ բոլոր նրանք, ովքեր ժամանակին ծվարել էին Հովսեփյանի շվաքում, իսկ հիմա դարձել են մեկանգամյա օգտագործման ապրանք՝ պատասխան են տալու։ Օրենքով»։

Փաստաբանի խոսքից կարելի է ենթադրել, որ Աղվան Հովսեփյանի շվաքի տակ ծվարածները ներկայումս գործում են Աղվան Հովսեփյանի դեմ։ Ինչպե՞ս են գործում՝ իհարկե ցուցմունք տալով։ Ովքե՞ր են նրանք՝ դատախազության նախկին աշխատակիցնե՞ր, Աղվան Հովսեփյանի նկարչական տաղանդով հիացողնե՞ր, Նիգ-Ապարան հայրենակցական միության անդամնե՞ր, թե՞ պարզապես մարդիկ, որոնց ճակատագրերը խեղվել են Աղվան Հովսեփյանի դատախազ աշխատելու տարիներին։ Բացառման սկզբունքով եթե գնանք, ապա վերջին խումբը դուրս է մնում այս շարքից, մնում են Հովսեփյանի մերձավորները, խիստ մերձավորները։

Մարդիկ, որոնք օգտվել են Հովսեփյանի իշխանության տարիներին, իսկ հիմա նրա դեմ ցուցմունք են տալիս։ Այո, չի բացառվում, որ նրանցից շատերը մեկանգամյա օգտագործման ապրանք են, բայց նրանք բազմիցս օգտագործվել են Աղվան Հովսեփյանի՝ իշխանության եղած տարիներին։ Իսկ օգտագործված մարդկանց վրեժը միշտ էլ դաժան է լինում։ 

 

kotayk

Լրահոս