14 Հունվարի, 2022

Փաստաբան Վարազդատ Հանրության դիմել է լրատվամիջոցներին, Մարդու իրավունքների պաշտպանին և բարձրագույն դատական խորհրդին։ Նա մասնավորապես գրել է.

«Ինչպես նախորդիվ հայտնել էինք Վարդենիսի ավագանու քպ-ական ավագանիները ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել ավագանու 30․12․2021թ․ նիստի թիվ 1 որոշումը և որպես հետևանք համայնքի ղեկավարի ընտրությունը անվավեր ճանաչելու պահանջի մասին։

11․01․2022թ. հրավիրված ասուլիսին նշել էինք դատարանի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ բազմաթիվ «տարօրինակությունների»մասին։
Այժմ ժամանակն է բացահայտել հերթական ապօրինությունը, որը վերաբերվում է «ձեռքով մակագրումների» այդքան քննարկվող թեմային, սակայն այս անգամ հստակ փաստով։

Այսպես, քպ-ական ավագանու անդամների հայցը Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի կողմից ընդունվել է վարույթ 10․01․2022թ․։ Փաստորեն, խոսքն ընտրական վեճով հատուկ վարույթի մասին չէ, որը քննվում է 5 դատավորի կազմով, այլ՝ հասարակ վարչական ակտի վիճարկման վարույթի, որը քննվում է միանձնյա։

Այսպես, ԲԴԽ 02.08.2018թ․ թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ի համաձայն՝ դատավոր Մերի Գևորգի Համբարձումյանի սպասարկման վարչական սահմանները չեն ընդգրկում ՀՀ Գեղարքունիքի մարզը։ Նշված մարզը սպասարկում է ՀՀ վարչական դատարանի մեկ այլ դատավոր, որին ըստ datalex.am տեղեկատվական համակարգում առկա գործերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մակագրվել են վարչական դատարանին ընդդատյա ՀՀ Գեղարքունիքի մարզի բոլոր վարչական վեճերը, այդ թվում՝ օրինակ նույն Վարդենիս համայնքի ավագանու մի որոշման վիճարկման վերաբերյալ։
Ստացվում է, որ Դատարանի նախագահ Հրաչ Այվազյանի կողմից նշված գործը Մերի Համբարձումյանին մակագրվել է վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի պահանջի խախտմամբ։

Այսինքն՝ ապօրինի կերպով։
Շարունակելի․․․»

Փաստաբան Վարազդատ Հանրության դիմել է լրատվամիջոցներին, Մարդու իրավունքների պաշտպանին և բարձրագույն դատական խորհրդին։ Նա մասնավորապես գրել է
Փաստաբան

kotayk

Լրահոս