2 Հոկտեմբերի, 2021

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստ» թերթի տեղեկություններով, երկուշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, տարածաշրջանային և ներքաղաքական թեմաներով ասուլիս է տալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ասուլիսի թեմաներն են լինելու Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, երկրում առկա վիճակը, հնարավոր զարգացումները, վտանգներն ու մարտահրավերները։

Մեր ունեցած տեղեկություններով, լրատվամիջոցները հրավիրվելու և մասնակցելու են հավատարմագրման կարգով. նախատեսվում է ընդգրկել լրատվադաշտի ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ իշխանական դաշտում գործող լրատվամիջոցները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս