13 Հունվարի, 2022

Հունվարի լույս 8-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 23-ամյա տղամարդու՝ իր վարած «Տոյոտա» ավտոմեքենայով հանդերձ։ Տղամարդը ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Կոլտ» ու «Եկոլ» տիպի երկու ատրճանակ և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են։

kotayk

Լրահոս