2 Օգոստոսի, 2022
Հնդկաստանում շարունակվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Անգլիայի հետ։ Մեր հավաքականը լարված պայքարում հաղթեց 2.5:1.5 հաշվով։

Հայաստանի հավաքականը Հնդկաստանի երկրորդ թիմի հետ կիսում է առաջին տեղը՝ 10-ական միավոր։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին, Անդորրային, Եգիպտոսին, եւ Ավստրիային։

kotayk

Լրահոս