3 Հուլիսի, 2020

Փաշինյան Նիկոլի թորոսյան արսենն ու պարետ ավինյան տիկոն կորոնավիրուսի դեմ պայքարի միայն մեկ միջոց գիտեն՝ դիմակ կրել, անգամ մաքուր օդին, անտառում կամ անապատում: Եվ այսօր դիմակի մոլուցքը սրանց հասցրեց «Արմնյուզ» հեռուստաընկերություն: «Քառյակ մեդիայի» բաժնետերերից մեկը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտնել է, որ իրենց ոստիկանությունից երկու շատ բարեկիրթ աշխատակից է հյուր գնացել՝ դիմակ չկրելու համար վարչական ակտ կազմելու:

«Ոստիկանության կողմից մեզ ներկայացվող պատճառաբանությունը, առիթ, թե ինչու են այցելել հեռուստաընկերություն հետևյալն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ լուրերի տաղավարում մեր հեռուստամեկնաբաններից մեկը ,մասնավորաբար, Աբրահամ Գասպարյանը չի կրել դիմակ… Մենք ոստիկանության ներկայացուցիչներին ասում ենք՝ ցույց տվեք այն իրավական հիմքը, որի հիման վրա հաղորդավարների կողմից եթերում պարտադիր է դիմակ կրելը: Պարզվում է, որ ոստիկանության ներկայացուցիչները որպես հիմք մեզ ներկայացնում են պարետատան կողմից ներկայացված անվտանգության կանոնների մի շարադրանք, որոնք վերաբերում է գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կովիդ-19-ի տարածման կանխարգելմանը: Ես էլ ասում եմ, ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 10-ին հանդես է եկել պարզաբանմամբ, որ դիմակ կրելը պարտադիր չէ հեռուստահաղորդավարների համար, եթե սոցիալական հեռավորությունը պահպանված է: Ես ասում եմ՝ մեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ վարչական վարույթը դուք մենակ մեր հանդեպ եք հարուցել, որովհետև տասնյակ լրատվամիջոցներ կան, որտեղ հաղորդավարներն առանց դիմակների են վարում իրենց հաղորդումները: Կա՞ն արդյոք վարչական վարույթներ այլ լրատվամիջոցների դեմ հարուցված:

Պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցները այս պահին չեն կարող պատասխանե», – գրել է Ֆարմանյանը: Բայց ավելի ուշ պարզվեց, որ «Արմնյուզը» ոստիկաններին դիմակի պատճառով հետաքրքրած միակ հեռուստաընկերությունը չէ, նրանք գնացել էին նաև «5-րդ ալիք»:

«Ոստիկանները հիմա էլ «5-րդ ալիք» Հ/Ը-ում են, ամոթ ա ամոթ»,-գրել է Facebook-ում Ագնեսա Խամոյանը: Ներկայացվող պատճառաբանությունն այն է, որ հարուցվել է վարչական վարույթ ոստիկանության կողմից այն հիմքով, որ եթերի ընթացքում դիմակ չեն կրել մեկնաբանները:

Shame.am





kotayk

Լրահոս